ՕՐԵՆՔԸ
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 13.09.2000
«Օտարերկրյա ներդրումների
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կողմից իր կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքերի վճարումից: Սույն արտոնությունից օգտվելուց հետո երեք տարվա ընթացքում այդ ապրանքների օտարման դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ՝ դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
5 հոկտեմբերի 2000թ.
ՀՕ-86