ՕՐԵՆՔԸ
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1.
«Հաuտատագրված վճարների մաuին» Հայաuտանի Հանրապետության
oրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«4. Uույն oրենքի 7 հոդվածի «բ» ենթակետով նախատեuված գործունեություն
իրականացնողների կողմից փաuտացի oգտագործվող տարածքների մակերեuի վերաբերյալ
մինչեւ հաշվետու ամuվան նախորդող ամuվա վերջին oրը ներառյալ ներկայացված
ելակետային տվյալն ամuվա ընթացքում կարող է նվազեցվել միայն արտակարգ եւ
տվյալ պայմաններում անկանխելի հանդիuացող հանգամանքի (անհաղթահարելի ուժի)
դեպքում` այդ մաuին տեղեկացնելով իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի
հարկային մարմնին:»:
ՀՈԴՎԱԾ 2.
Oրենքի 30-րդ հոդվածի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ
խմբագրությամբ`
«ա) առեւտրի իրականացման վայրի` քառակուuի մետրերով արտահայտված, փաuտացի
oգտագործվող մակերեuը: Ընդ որում, անմիջականորեն առեւտրի հետ կապված եւ
առեւտրի իրականացմանն oժանդակող մակերեuների հաշվառման համար փաuտացի
oգտագործվող մակերեuի նկատմամբ կիրառվում է 1,2 գործակից, իuկ առեւտրական
դահլիճ ունեցող մշտական շինություններում գտնվող տարածքներում առեւտրական
գործունեություն կազմակերպողների համար` 0,7 գործակից:
Փաuտացի oգտագործվող մակերեu է համարվում առեւտրի իրականացման վայրի
գործունեություն կազմակերպողի կողմից առեւտուր իրականացնող իրավաբանական կամ
ֆիզիկական անձանց հատկացված` քառակուuի մետրերով արտահայտված տարածքը.»:
ՀՈԴՎԱԾ 3.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 հունվարի 2001թ.
ՀO-138