Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.02.2001

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի վերջին մասում «նախագահի, տեղակալի եւ անդամների» բառերը փոխարինել «նախագահի եւ տեղակալի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել նոր մասով.

«Ազգային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով եւ իրենց գործունեության հետ կապված ծախսերի համար ստանում են ամսական դրամական փոխհատուցում:»:

Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածի երկրորդ մասի «նախագահը, տեղակալը եւ անդամները» բառերը փոխարինել «նախագահը եւ տեղակալը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասում «տրվում է» բառերը փոխարինել «չի տրվում» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 փետրվարի 2001թ.
ՀՕ-143