ՕՐԵՆՔԸ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասում «քաղաքացիների» բառը փոխարինել «մարդու» բառով։
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը մշակում է Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգն օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ կից ներկայացնելով իր եզրակացությունը։ Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաստատում է օրենքով։
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) մշակում եւ կառավարություն է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը:»:
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 36. Խորհրդի տարեկան հաղորդումը
Խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության նախորդ տարվա գործունեության (այդ թվում՝
ծրագրային եւ ֆինանսական) մասին հաղորդում:
Հաղորդումն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Խորհրդի նախագահը։ Հաղորդումն Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ընդունվում է ի գիտություն։
Խորհուրդը հաղորդումը հրապարակում է մամուլում:»։
Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 40. Ազգային հանձնաժողովի հաղորդումը
Ազգային հանձնաժողովը մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում:
Ազգային հանձնաժողովն իր հաղորդումը հրապարակում է մամուլում:»:
Հոդված 6. Օրենքի 42-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ազգային հանձնաժողովը մշակում է Ազգային հանձնաժողովի կանոնակարգը եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային հանձնաժողովի կանոնակարգը օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ կից ներկայացնելով իր եզրակացությունը։ Ազգային հանձնաժողովի կանոնակարգը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաստատում է օրենքով:»։
Հոդված 7. Օրենքի 59-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կառավարությունը Հանրային հեռուստառադիոընկերության եւ Ազգային հանձնաժողովի կանոնակարգերը եւ դրանց վերաբերյալ իր եզրակացությունները ներկայացնում է Ազգային ժողով:»:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 հոկտեմբերի 2001թ.
ՀՕ-223