ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 04.06.2002
Հոդված 1.
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ուժը կորցրած ճանաչել 6-րդ հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությունը:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝
«6. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների ընտրություններն իրականացվում են «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 հունիսի 2002թ.
ՀՕ-357