Armenian   Russian    
Ջրային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 31.03.2003
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (29 հունիսի 2002 թվականի, ՀՕ-373) 121-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Սույն օրենսգրքի 14-րդ, 38-47-րդ, 79-րդ եւ 118-րդ հոդվածներով սահմանված իրավասություններն ու պարտականությունները վերապահել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովին:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասի չորրորդ պարբերությունը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 ապրիլի 2003թ.
ՀՕ-527