ՕՐԵՆՔԸ
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 13.03.2001
Հոդված 1.
«Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի երրորդ մասը «ավտոկայանները,» բառից հետո լրացնել «ենթակարգավարական կետերը,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7.
Ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնում են միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 մարտի 2001թ.
ՀՕ-153