ՕՐԵՆՔԸ
«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 23.10.2001
Հոդված 1. «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի երրորդ մասում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետը:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածը:
Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 425-րդ հոդվածը:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
15 նոյեմբերի 2001թ.
ՀՕ-242