Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Փաստաբանական գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.12.1998

Հոդված 1. «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 34 հոդվածով.

«Հոդված 34. Մինչեւ «Բարձրագույն իրավաբանական որակավորող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը՝ ընդհանուր եւ հատուկ ծրագրերով որակավորման ստուգումը կազմակերպում է յոթ անդամից կազմված բարձրագույն իրավաբանական որակավորող պետական հանձնաժողովը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների կոլեգիայի նախագահության կողմից ընտրված երեք փաստաբան, դատարանների նախագահների խորհրդի կողմից նշանակված երեք դատավոր եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ներկայացվող նախարարության մեկ ներկայացուցիչ:

Հանձնաժողովի նախագահն ընտրվում է հանձնաժողովի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամների թվից:

Որակավորող պետական հանձնաժողովի գործունեության կարգը հաստատում է հանձնաժողովը:»:

Հոդված 2. Օրենքի 31 հոդվածի 3-րդ կետում «հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մարտի 1-ը» բառերով:

Հոդված 3. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14 հունվարի 1999թ.
ՀՕ-281