ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1 . «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» ենթակետով՝
«գ) պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը»։
Հոդված 2. Օրենքի 17 հոդվածի 2-րդ կետի՝
ա) «ե» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ե) գույքահարկը՝
համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար՝ հինգ տոկոսի չափով,
համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող գույքի համար՝ ամբողջությամբ»։
բ) «զ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«զ) հողի հարկը՝
համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար՝ հինգ տոկոսի չափով,
համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող հողի համար՝ ամբողջությամբ,
Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով վճարողների հողի համար ամբողջությամբ»։
Հոդված 3. Օրենքի 17 հոդվածի 3-րդ կետի
ա) «ա» ենթակետի «ծախսերի» բառից հետո լրացնել «եւ մասհանումների» բառերը.
բ) «գ» ենթակետի «վարձավճարները» բառը փոխարինել «վարձավճարները ամբողջությամբ, ինչպես նաեւ համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության եւ օգտագործման վարձավճարները՝ հինգ տոկոսի չափով» բառերով.
գ) «է» ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ը» ենթակետ՝
«ը) ճանապարհային վճարը»։
Այդ կապակցությամբ նույն կետի «ը» ենթակետը համարել «թ» ենթակետ։
Հոդված 4. Օրենքի 21 հոդվածի՝
ա) 10-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ» բառերը.
բ) 13-րդ կետի «պետական բյուջեի նախագիծն» բառերը փոխարինել «պետական բյուջեի նախագիծը՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալ ներդրոիմների օրագիրը եւ ծախսերի նախահաշիվը «առանձին հոդվածը» բառերով։
Հոդված 5. Օրենքի 28 հոդվածի՝
ա) 1.1. կետի «ա» եւ «բ» ենթակետերը համապատասխանաբար շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ա) հողի հարկը համայնքի վարչական տարածքում գտնվող (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կենտրոնացված կարգով վճարողների) հողի համար՝ 95 տոկոսի չափով.
բ) գույքահարկը՝ համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար 95 տոկոսի չափով».
բ) 1.2. կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ա) համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության եւ օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները ամբողջությամբ, ինչպես նաեւ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության եւ օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները՝ 95 տոկոսի չափով»։
Հոդված 6. Օրենքի 38 հոդվածի՝
ա) 6-րդ կետը «է» ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր «ը» ենթակետով՝
«ը) ճանապարհային վճարը»։
Այդ կապակցությամբ նույն կետի «ը» ընթակետը համարել «թ» ենթակետ։
բ) 7-րդ կետի «ա» ենթակետում «մուտքերը» բառից հետո լրացնել «այդ թվում՝ լուծարված պետական ձեռնարկությունների, լոիծարված պետական բաժնետիրական ընկերությունների մնացորդային գույքի օտարումից մուտքերը» բառերը.
գ) 7-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով՝
«ե) բանկերի, ապահովագրական ընկերությունների եւ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների՝ պետական սեփականություն համարվող բաժնետոմսերի օտարումից մուտքերը»։
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Հայաստանի Հանրապետության
Նախագահ՝ Լ.Տեր-Պետրոսյան
30 դեկտեմբերի 1997թ.
ՀՕ-178