Armenian      
Բյուջետային համակարգի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.04.1998

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ կետով՝

« 14. Պետական բյուջեի պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածները, բացված տեսքով, սույն օրենքով սահմանված դասակարգմամբ, ներկայացվում են Ազգային ժողով՝ առանձին փակ ծրարով։»:

Հոդված 2. Օրենքի 23 հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

« 6. Կառավարությունը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 40 օրվա ընթացքում, Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն՝ սույն օրենքով սահմանված բյուջետային դասակարգման եւ տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի կառուցվածքին համապատասխան:»:

Հոդված 3. Օրենքի 25 հոդվածը 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

« 3. Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածները, բացված տեսքով, սույն օրենքով սահմանված դասակարգմամբ, ներկայացվում են Ազգային ժողով՝ առանձին փակ ծրարով։»:

Այդ կապակցությամբ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերը համապատասխանաբար համարել 4-րդ եւ 5-րդ կետեր։

Հոդված 4. Օրենքի 35 հոդվածի 4-րդ կետի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ավագանին, օրենքով սահմանված կարգով, կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն ներկայացնել: Եթե համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն չի ներկայացվում, կամ կառավարությունը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկությունն օրենքով սահմանված կարգով ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:»:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

8 մայիսի 1998թ.
ՀՕ-211