Armenian   Russian    
Բյուջետային համակարգի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.10.1999

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 3-րդ կետի երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Ընդ որում, անշարժ գույքի, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցները պետական բյուջե են ուղղվում 70 տոկոսի չափով՝ անկախ գույքի տեղաբաշխման վայրից:»:

Հոդված 2. Օրենքի 28 հոդվածի 3-րդ կետի 1.2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է» ենթակետով՝

«է) անշարժ գույքի, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են՝

- Երեւան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում տեղաբաշխված գույքի մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով.

- Հայաստանի Հանրապետության մարզերում գտնվող համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված պարտադիր լիազորությունների ֆինանսավորմանը՝ այդ համայնքի վարչական տարածքում տեղաբաշխված անշարժ գույքի, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով:

Երեւան քաղաքում տեղակայված անշարժ գույքի, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին:

Ընդ որում, նշված միջոցները կարող են ուղղվել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության հետ վերջինիս կողմից սահմանված կարգով համաձայնեցված ծրագրերի ֆինանսավորմանը:»:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

6 նոյեմբերի 1999թ.
ՀՕ-9