Armenian   Russian    
Աղետի գոտու վերականգնման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.11.2002
Հոդված 1. «Աղետի գոտու վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 նոյեմբերի 2000 թվականի, ՀՕ-95, այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածում՝

1. ուժը կորցրած ճանաչել 1-ին կետը.

2. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Տարեկան ծրագիրը կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «եւ դրա» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-468