ՕՐԵՆՔԸ
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 03.07.2002
Հոդված 1. «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հոկտեմբերի 2001 թվական, ՀՕ 226. այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ մասով.
«21 . Սույն օրենքի գործողությունը չի տարածվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «դ» կետով սահմանված՝ քաղաքացիական ծառայողների աշխատանքի վարձատրության հարաբերությունների վրա:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի վեցերորդ մասից հանել «քաղաքացիական» բառը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
2 օգոստոսի 2002թ.
ՀՕ-408