Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Աշխատանքի վարձատրության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2002

Հոդված 1. «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-226) 5-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակաությամբ «զ» ենթակետով`

«զ) ոչ գործատուի մեղքով առաջացած պարապուրդի վճարման առանձնահատկությունները:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող հումքի եւ նյութերի վերամշակման աշխատանքներ (ծառայություններ) իրականացնող գործատուների մոտ պարապուրդի (ոչ գործատուի մեղքով) վճարումը կարգավորվում է աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ.Քոչարյան

 26 դեկտեմբերի 2002թ.
          ՀՕ-473-Ն