ՕՐԵՆՔԸ
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 26.12.2002
Հոդված 1
.
«Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 սեպտեմբերի 2001 թվականի, ՀՕ-226) 8-րդ հոդվածի 1-ին մասի ՝
ա) 1-ին պարբերությունում «աշխատավարձը» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր ամիս հաշվարկվում եւ» բառերով.
բ) 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ: Աշխատավարձը այլ վայրում կարող է վճարվել միայն աշխատողի գրավոր համաձայնությամբ:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2003 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 հունվարի 2003թ.
ՀՕ-504