Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Պարզեցված հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2000
Հոդված1.   «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածում՝

ա) 3-րդ կետի «գ» ենթակետում «ներմուծված եւ չիրացված՝ մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքների մնացորդը» բառերը փոխարինել ««ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված եւ չիրացված այնպիսի ապրանքների մնացորդը, որոնց համար նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին» բառերով.

բ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝

«4. Անկախ սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված ժամկետներից, պարզեցված հարկ վճարողներ կարող են համարվել նաեւ նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների)՝ համապատասխան հայտարարագիր ներկայացնելու եռամսյակից սկսած:»:

Հոդված2.   Օրենքի 6 հոդվածի 1-ին կետում՝

ա) «բ» ենթակետից հանել «հսկիչ-դրամարկղային մեքենաների վարման կամ» բառերը, եւ «1709 , 17010 կամ 17011 » բառակազմությունը փոխարինել «կամ 1709 » բառակազմությամբ.

բ) «ե» ենթակետի «ներմուծված՝ մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքների ներմուծման ծավալը» բառերը փոխարինել ««ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնց համար նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին» բառերով:

Հոդված3.   Օրենքի 8 հոդվածի 1-ին կետը լրացնել «, իսկ հանրային սննդի ոլորտում գործունեության մասով՝ 7 տոկոս դրույքաչափով» բառերով:

Հոդված4.   Օրենքի 15 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով՝

«9. Պարզեցված հարկ վճարողները սույն օրենքով սահմանված հաշվառումից բացի կարող են հարկման նպատակով այլ հաշվառում չվարել:»:

Հոդված5.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 դեկտեմբերի 2000թ.
ՀՕ-131