Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Պարզեցված հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2001
Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետում «Իրավաբանական անձանց» բառերը փոխարինել «Առեւտրային կազմակերպությունների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետում «իրավաբանական անձինք» բառերը փոխարինել «առեւտրային կազմակերպությունները» բառերով.

բ) 2-րդ կետից հանել «եւ հանրային սննդի ոլորտում գործունեության» բառերը.

գ) 3-րդ կետում՝

- «դ» ենթակետի «դիմումի ներկայացման պահին» բառերը փոխարինել «տվյալ տարվա հունվարի 1-ին» բառերով,

- «զ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«զ) այն անձինք, որոնք դադարել են համարվել այդպիսիք՝ մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ.».

- կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է» ենթակետով՝

«է) գյուղատնտեսական արտադրանք արտադրողները:».

դ) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Անկախ սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) պետական գրանցում ստանալու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք մինչեւ պետական գրանցման եռամսյակին հաջորդող ամսվա 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում՝ ընդհանուր կարգով հարկման, հաշվառման եւ հաշվետվությունների համակարգին անցնելու վերաբերյալ: Նշված ժամկետում այդպիսի դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարող՝ պետական գրանցում ստանալու օրվանից:»:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետը:

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետում՝

- հանել «յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի» բառերը,

- «4 տոկոս դրույքաչափով, իսկ հանրային սննդի ոլորտում գործունեության մասով՝ 7 տոկոս դրույքաչափով» բառերը փոխարինել «հետեւյալ դրույքաչափերով՝

ա) մինչեւ 30 մլն դրամ գումարի նկատմամբ՝ 5 տոկոս.

բ) 30 մլն դրամը գերազանցող գումարի նկատմամբ՝ 7 տոկոս:»

բառերով.

բ) 2-րդ կետում`

- «ա» ենթակետի «7 տոկոս» բառերը փոխարինել «8 տոկոս» բառերով,

- «բ» ենթակետի «12 տոկոս» բառերը փոխարինել «13 տոկոս» բառերով:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետում՝

- հանել «հիմնական միջոց չհանդիսացող» բառերը,

- «ա» ենթակետի «2 տոկոսը» բառերը փոխարինել «3 տոկոսը» բառերով,

- «բ» ենթակետի «4 տոկոսը» բառերը փոխարինել «5 տոկոսը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար պարզեցված հարկի
2 ներկայացված հաշվարկներում հարկ վճարողի կողմից սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում հարկ վճարողը կարող է իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից սահմանված ձեւով ճշգրտված հաշվարկներ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «եւ 3-րդ» բառերը:

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետը «առանձնացված» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ մաքսային մարմիններին վճարված (վճարման ենթակա)» բառերով:

Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 18-րդ հոդվածը:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 5-րդ հոդվածի «ա» ենթակետի փոփոխությունը, որով սահմանվում են խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առեւտրական գործունեություն իրականացնողների համար պարզեցված հարկի դրույքաչափերը, կիրառվում է 2002 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար: Ընդ որում, 2002 թվականի առաջին կիսամյակում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առեւտրական գործունեություն իրականացնողների համար պարզեցված հարկը հաշվարկվում է իրացման շրջանառության նկատմամբ 5 տոկոս դրույքաչափով, իսկ 2002 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար տարբերակված դրույքաչափով պարզեցված հարկի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում 2002 թվականի առաջին կիսամյակի իրացման շրջանառությունը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 դեկտեմբերի 2001թ.
ՀՕ-284