Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Պարզեցված հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.06.2002
Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 դեկտեմբերի 2000 թվական, ՀՕ – 131. այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ կետը «Անհատ ձեռնարկատերերի» բառերից հետո լրացնել «եւ նոտարների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ՝

1) հոդվածի 1-ին կետում «եւ անհատ ձեռնարկատերերը» բառերը փոխարինել «, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները» բառերով.

2) հոդվածի 2-րդ կետը «գործունեության» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ նոտարական գործունեության» բառերով.

3) հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետը «մատուցողները» բառից հետո լրացնել «(, բացառությամբ խորհրդատվական ծառայություններ մատուցող նոտարների):» բառերով.

4) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41 -րդ կետով.

«41 . Անկախ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի պաշտոնում նշանակված անձինք (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք մինչեւ նոտարի պաշտոնում նշանակվելու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ը իրենց բնակության վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում՝ ընդհանուր կարգով հարկման, հաշվառման եւ հաշվետվությունների համակարգին անցնելու մասին: Նշված ժամկետում այդպիսի դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարողներ՝ նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետը «գործունեություն» բառից հետո լրացնել «(բացառությամբ խորհրդատվական ծառայություններ մատուցող նոտարների)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ) նոտարական գործունեության մասով՝ 20 տոկոս:»։

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Նոտարները կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին իրենց մատուցած ծառայությունների դիմաց ստացած եկամուտների մասով ազատվում են աղբյուրի մոտ եկամտահարկի պահումից:

Նոտարների վրա, իրենց գործունեությունն ապահովելու նպատակով ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասով, տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով եւ 37-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերով սահմանված դրույթները:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից եւ տարածվում է 2002 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Մինչեւ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը նախկինում նշանակված եւ իրենց գործունեությունը շարունակող պետական նոտարները համարվում են պարզեցված հարկ վճարող 2002 թվականի մարտի 1-ից, եթե բնակության վայրի հարկային մարմին չեն ներկայացրել «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում՝ ընդհանուր կարգով հարկման, հաշվառման եւ հաշվետվությունների համակարգին անցնելու մասին: Նշված ժամկետում այդպիսի դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարողներ՝ 2002 թվականի մարտի 1-ից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22 հուլիսի 2002թ.
ՀՕ-386