ՕՐԵՆՔԸ
«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ա) 2-րդ կետում «30 մլն դրամը» բառերը փոխարինել «50 մլն դրամը» բառերով եւ վերջին նախադասությունից հանել «խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առեւտրական գործունեության, ինչպես նաեւ» բառերը.
բ) 3-րդ կետի «ե» ենթակետում՝
- «վարկային» բառից առաջ ավելացնել «բանկերը, գրավատները,» բառերը,
- «աուդիտորական կամ խորհրդատվական ծառայություններ մատուցողները» բառերը փոխարինել «իրավունքի, հաշվապահական հաշվառման եւ աուդիտի բնագավառի գործունեություն, առեւտրային գործունեության եւ կառավարման հարցերով խորհրդատվություն իրականացնողները» բառերով.
գ) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4. Անկախ սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) պետական գրանցում ստանալու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք պետական գրանցման օրվանից մեկամսյա ժամկետում (բայց ոչ ուշ, քան պետական գրանցման եռամսյակի վերջին օրը) իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետով նախատեսված գրավոր հայտարարագիրը:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Վարձակալության եւ փոխառության գործարքներ իրականացնելու դեպքում պարզեցված հարկ վճարող հանդիսացող վարձատուի եւ փոխատուի իրացման շրջանառություն է համարվում այդ գործարքների համար նախատեսված հատուցումը՝ վարձավճարները եւ տոկոսները: Իրացման շրջանառությունը ներառում է նաեւ ռոյալթիները:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առեւտրական գործունեության մասով հարկը հաշվարկվում է իրացման շրջանառության նկատմամբ 3.5 տոկոս դրույքաչափով, իսկ վարձակալության դեպքում՝ իրացման շրջանառության նկատմամբ 10 տոկոս դրույքաչափով:».
բ) 2-րդ կետի «ա» ենթակետում «8 տոկոս» բառերը փոխարինել «7 տոկոս» բառերով, իսկ «բ» ենթակետում «13 տոկոս» բառերը՝ «12 տոկոս» բառերով:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետում՝
- «Հաշվետու» բառը փոխարինել «Բացառությամբ խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առեւտրական գործունեություն իրականացնողների, հաշվետու» բառերով,
- «ա» եւ «բ» ենթակետերը փոխարինել «5 տոկոսը կազմող գումարի չափով» բառերով.
բ) 2-րդ կետում՝
- հանել «խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առեւտրական գործունեության մասով», «2 տոկոսից պակաս, իսկ գործունեության մնացած տեսակների մասով՝» եւ «համապատասխանաբար 2 տոկոս եւ» բառերը,
- «դրույքաչափերով» բառը փոխարինել «դրույքաչափով» բառով:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածում՝
ա) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը.
բ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով՝
«5. Հարկվող օբյեկտը (իրացման շրջանառությունը) թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում հարկ վճարողներից օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված (հաշվարկված) պարզեցված հարկի գումարը, ինչպես նաեւ տուգանք՝ այդ գումարի չափով:»:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-483