ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 2001 թվական, ՀՕ-272. այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենքի իմաստով՝ սույն հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետով նախատեսված հայեցողական պաշտոններ են համարվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երեւանի քաղաքապետի), Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երեւանի քաղաքապետի) տեղակալների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի եւ նրա տեղակալների, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների պաշտոնները:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝
1) երրորդ մասի «շնորհում է քաղաքացիական ծառայության խորհուրդը» բառերը փոխարինել «շնորհում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձինք» բառերով.
2) չորրորդ մասի «շնորհում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձինք» բառերը փոխարինել «շնորհում է աշխատակազմի ղեկավարը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի՝
1) չորրորդ մասի «, ինչպես նաեւ ապագա աշխատանքը կապված է մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) քաղաքացիական ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ» բառերը հանել.
2) տասներորդ մասի «տալիս է եզրակացություն» եւ «համապատասխան պաշտոնում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի» բառերը.
3) տասներորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով եւ ժամկետում մրցութային հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը տալիս է համապատասխանաբար նախարարին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, մարզպետին (Երեւանի քաղաքապետին): Համապատասխան նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երեւանի քաղաքապետը) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ եռօրյա ժամկետում առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմին), որն առաջարկությունն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մասին որոշում:»:
Հոդված 4. Օրենքի 15-րդ՝
1) հոդվածի առաջին մասի «անփոփոխելի է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը.
2) հոդվածի երկրորդ մասի «Քաղաքացիական ծառայության բարձրագույն» բառերը փոխարինել «Սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, իսկ սույն կետի «գ», «դ» եւ «ե» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության բարձրագույն, ինչպես նաեւ գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի» բառերով.
3) հոդվածի երկրորդ մասի «գ» կետի «այդ մարմնի ղեկավարը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 21 -րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը.
4) հոդվածի երկրորդ մասի «դ» կետի «(Երեւանի քաղաքապետը)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 21 -րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը.
5) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ մասով.
«21 . Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:».
6) հոդվածի երրորդ մասի «Քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտսեր» բառերը փոխարինել «Սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոններում, իսկ սույն կետի «գ», «դ» եւ «ե» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ եւ 3-րդ ենթախմբերի, առաջատար եւ կրտսեր» բառերով:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի «իրեն պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող» բառերը փոխարինել «սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված» բառերով:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի՝
1) երրորդ մասի «ա» եւ «բ» կետերի «պաշտոնատար անձի թույլտվությամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը.
2) երրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի գործուղման կապակցությամբ թույլտվությունը, համաձայնեցնելով նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հետ, տալիս է համապատասխանաբար նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երեւանի քաղաքապետը):»:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի՝
1) վերնագրի «հետ» բառից առաջ լրացնել «փոխարինումը, նրա» բառերը.
2) առաջին մասի «ա» եւ «բ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից՝ մինչեւ երկու ամիս ժամկետով, բացառությամբ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության, կամ սույն ենթակետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում.
բ) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հավասարազոր պաշտոն զբաղեցնող մեկ այլ քաղաքացիական ծառայողի վեց ամսից ոչ ավելի ժամկետով պարտադիր գործուղմամբ:»:
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի՝
1) չորրորդ մասի «հիման վրա» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի, » բառերը.
2) չորրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի արտահերթ ատեստավորումն անցկացվում է համապատասխանաբար նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի եւ մարզպետի (Երեւանի քաղաքապետի) պատճառաբանված որոշմամբ:».
3) տասներկուերորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ատեստավորման հանձնաժողովի որոշումները պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:».
4) տասներեքից տասնհինգերորդ մասերի «պաշտոնատար անձին», «պաշտոնատար անձն», «պաշտոնատար անձը» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «(մարմնին)», «(մարմինն)», «(մարմինը)» բառը:
Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ե) ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.»:
Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասը հանել:
Հոդված 11. Օրենքի 31-րդ հոդվածի երկրորդ մասի «պաշտոնատար անձը» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ համապատասխանաբար՝ նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի, մարզպետի (Երեւանի քաղաքապետի) առաջարկությամբ» բառերը:
Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածի՝
1) երրորդ մասի «պաշտոնատար անձը» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ համապատասխանաբար՝ նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի, մարզպետի (Երեւանի քաղաքապետի) առաջարկությամբ» բառերը.
2) հինգերորդ մասի «Ծառայողական» բառը փոխարինել «Քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով ծառայողական» բառերով:
Հոդված 13. Օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի՝
1) «ժգ» կետի «լրանալը» բառից հետո լրացնել «, իսկ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալը. » բառերը.
2) «ժզ» կետի «գործունակ» բառից հետո լրացնել «, կամ անհայտ բացակայող» բառերը:
Հոդված 14. Օրենքի 34-րդ՝
1) հոդվածի երկրորդ մասի «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով.
2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով.
«3. Քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը նշանակվում է չորս տարի ժամկետով: Այդ ժամկետը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կարող է երկարաձգել մեկ անգամ՝ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը:»:
Հոդված 15. Օրենքի 40-րդ հոդվածի չորրորդ մասի «համապատասխան մարմնի ներկայացուցիչներ» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ եւ այդ աշխատակազմի ղեկավարի ատեստավորումն անցկացնելու դեպքերում՝ նաեւ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) ներկայացուցիչներ» բառերը:
Հոդված 16. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Աշխատակազմերի ղեկավարները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ, եւ նրանց պաշտոնների համար սույն օրենքով սահմանված կարգով անցկացվում է մրցույթ՝ 2002 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում:»:
Հոդված 17. Օրենքի 58-րդ՝
1) հոդվածի «մարմինների աշխատակազմերում» բառերը փոխարինել «մարմիններում» բառով.
2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով.
«3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված օրենքներով կարող են սահմանվել նաեւ քաղաքացիական ծառայության հետ կապված առանձնահատկություններ:»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 հուլիսի 2002թ.
ՀՕ-399