Armenian   Russian    
Հարկային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.11.2002

Հոդված 1. « Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2 օգոստոսի 2002 թվականի, ՀՕ-407)՝

1) 15-րդ հոդվածի առաջին մասի «Բ խումբ» պարբերությունից հանել «(գլխավոր հաշվապահ)» բառերը.

2) 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«3. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-444