Armenian   Russian    
Հողի հարկի արտոնությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.06.2002

Հոդված 1. «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 ապրիլի 2001 թվական, ՀՕ – 162. այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի՝ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքները 1994 թվականից ազատվում են հողի հարկից:

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի՝ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքների համար հողի հարկ վճարողներն ազատվում են 1994 թվականի եւ հետագա տարիների համար հաշվարկված հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված տույժերից:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի երրորդ մասում «1994 - 1999 թվականների» բառերը փոխարինել «1994 թվականի եւ հետագա տարիների» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 հուլիսի 2002թ.
ՀՕ-400