Armenian   Russian    
Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.04.2002

Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մասը կազմող 2001-2003 թվականների մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների), մասնավորեցման օբյեկտների (այդ թվում՝ մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) եւ անավարտ շինարարության օբյեկտների N1 ցանկի «Հանքաարդյունաբերություն եւ մետալուրգիա» բաժնի 44-րդ, 45-րդ, 46-րդ եւ 47-րդ կետերի 5-րդ սյունակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«մասնավորեցնել կոնցեսիաների մասին օրենքի ընդունումից հետո, իսկ նման օրենքի չընդունման դեպքում՝ առանձին օրենքով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 ապրիլի 2002թ.
ՀՕ-322