ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 օգոստոսի 2001 թվականի, ՀՕ-201) 5-րդ հոդվածով նախատեսված «2001-2003 թվականներին մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների), մասնավորեցման օբյեկտների (այդ թվում՝ մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) եւ անավարտ շինարարության օբյեկտների» ցանկի՝
ա) 213-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
բ) 216-րդ կետի 5-րդ սյունակից հանել «մասնավորեցնել առանձին օրենքով» բառերը.
գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընկերությունների ցանկը 62402 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ տողերով՝
62422 | «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՊՓԲԸ |
քաղ. Երեւան, Ֆուչիկի 30 |
62423 | «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երեւան, Աջափնյակ, Մարգարյան 6 |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 հունվարի 2003թ.
ՀՕ-500