Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2000 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.11.2000
 Հոդված 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների կուտակման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված գանձապետական հատուկ հաշվից, մինչեւ 2001 թվականի ապրիլի 1-ը վերադարձման պայմանով, «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պաշտպանված ծախսերի ֆինանսավորման նպատակով 2000 թվականին ներգրավել մինչեւ 8.25 մլրդ դրամ, որից՝ պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի գծով՝ մինչեւ 4,0 մլրդ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով՝ մինչեւ 1.2 մլրդ, թոշակների գծով՝ մինչեւ 0.69 մլրդ եւ նպաստների գծով՝ մինչեւ 2.36 մլրդ դրամ:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 նոյեմբերի 2000թ.
ՀՕ-108