ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 28.06.2002
Հոդված 1. «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 ապրիլի 2000 թվական, ՀՕ-48) 17-րդ հոդվածի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ) հրապարակել իրենց կողմից իրականացված տեղեկատվական գործառույթների (վարչական բնույթի դիտարկումների) արդյունքները, այդ թվում՝ սկզբնական տվյալների տեսքով՝ նշելով սկզբնաղբյուրը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24 հուլիսի 2002թ.
ՀՕ-396