Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Զինապարտության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.05.2000

Հոդված 1 . « Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 6-րդ կետում «զորակոչիկները» բառից հետո լրացնել հետեւյալ արտահայտությունը.

«, ինչպես նաեւ 27 տարեկանից բարձր տարիքի զորակոչիկները՝ սույն օրենքի 14 հոդվածի 4 -րդ կետով նախատեսված դեպքում, »։

Հոդված 2. Օրենքի 13 հոդվածի 4-րդ կետի «պահեստազորում» բառից հետո լրացնել հետեւյալ արտահայտությունը.

«, բացառությամբ սույն օրենքի 14 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի»։

Հոդված 3. Օրենքի 14 հոդվածի 4-րդ կետը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

«Պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում պետական պատվերով սովորողները, եթե նրանք ուսումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում, պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ասպիրանտուրան ավարտելուց հետո։»։

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25 մայիսի 2000թ.
ՀՕ-57