Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Զինապարտության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.10.2000
Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ կետերով.

«7. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են՝

ա) միայնակ հոր կամ մոր միակ զավակը.

բ) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայության ընթացքում զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները.

գ) ամուսնացած եւ մեկ երեխա ունեցող զորակոչիկները.

դ) երկկողմ եւ միակողմ ծնողազուրկ զորակոչիկները:

Բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում Երեւան քաղաքի համար՝ մինչեւ 50 կմ տեղակայված զորամասը (այդպիսին չլինելու դեպքում՝ ամենամոտ զորամասը), իսկ մյուս բնակավայրերի համար՝ մինչեւ 30 կմ տեղակայված զորամասը (այդպիսին չլինելու դեպքում՝ ամենամոտ զորամասը):

8. Զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, ծառայության են զորակոչվում միեւնույն զորամաս:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

20 նոյեմբերի 2000թ.
ՀՕ-106