Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.07.2002
Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 հոկտեմբերի 1998 թվական, ՀՕ – 250, այսուհետ՝ օրենք) 19-22-րդ հոդվածներն ու 28-րդ հոդվածի 2-րդ կետը՝ հետագա փոփոխություններով եւ լրացումներով:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի «սույն օրենքի 21 հոդվածում» բառերը փոխարինել «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18 հուլիսի 2002թ.
ՀՕ-383