Armenian   Russian    
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.05.2002

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Բանկ եւ վարկային կազմակերպություն հանդիսացող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման եւ գործունեության վերակազմակերպման ու լուծարման, ինչպես նաեւ դրանց իրավական վիճակի
առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» եւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22 հունիսի 2002թ.
ՀՕ-370