Armenian   Russian    
Սեւանա լճի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.09.2002

Հոդված 1. «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 հունիսի 2001 թվականի, ՀՕ-190, այսուհետ՝ օրենք) 13-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 41 -րդ կետով.

«41 . Տարեկան ծրագիրը կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «եւ դրա» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետը.

3) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության բաղկացուցիչ մասն է:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-433