Armenian      
Բանկային գաղտնիքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.12.1997
«Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, տրամադրում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին միայն դատարանի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա, ինչպես նաեւ իր հաճախորդի բանկային հաշվի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ դատավճռի հիման վրա»։

Հայաստանի Հանրապետության
Նախագահ  Լ. Տեր-Պետրոսյան

Երեւան
23 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-164