Armenian   Russian    
Երեխայի իրավունքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.11.2003

Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 1996 թվականի, ՀՕ-59) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.

«Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու եւ հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «բացառիկ» բառը փոխարինել «իսկ օրենքով սահմանված» բառերով:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասում «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի» բառերը, իսկ «ծխախոտի» բառից հետո լրացնել «, էրոտիկա եւ սարսափ բովանդակող գրականության եւ տեսաերիզների» բառերը:

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում «գանգատարկելու» բառը փոխարինել «բողոքարկելու» բառով.

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.11.2003
ՀՕ-27