Armenian   Russian    
Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.05.2001
Հոդված 1. «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԱԱ նախագահն իրավունք ունի մասնակցել կառավարության նիստերին:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետում ավելացնել հետեւյալ նախադասությունը.

«ԳԱԱ պաշտոնական ներկայացուցիչներն իրավունք ունեն անմիջականորեն մասնակցել իրենց ներկայացրած առաջարկությունների քննարկմանը, որի մասին նրանց նախապես գրավոր տեղեկացնում են պետական կառավարման համապատասխան մարմինները:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ» ենթակետով.

«թ) օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւավորում է փորձագիտական, խորհրդատվական մարմիններ, խմբեր կամ ԳԱԱ համակարգի այլ ստորաբաժանումներ:»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 2–րդ կետի «ը» ենթակետի «տաղանդավոր» բառը փոխարինել «հեռանկարային» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 մայիսի 2001թ.
ՀՕ-182