ՕՐԵՆՔԸ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 մայիսի 1996 թվական, ՀՕ-55, այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի երկրորդ մասում «տարածքում» բառից հետո վերջակետը փոխարինել ստորակետով, եւ այն լրացնել «, պատմական եւ մշակութային վայրերում, մինչեւ 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի եւ ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում:» բառերով:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» եւ «ե» կետերով.
«դ) ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելը կամ ծխելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.
ե) նկարահանել եւ պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի չորրորդ մասը «ցույց տալ» բառերից հետո լրացնել «կամ պատկերել» բառերով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի) եւ ծխախոտի գովազդը:»:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51 -րդեւ 52 -րդ մասերով.
«51 . Արգելվում է ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գովազդ տեղադրել լրագրերի առաջին եւ վերջին էջերի կամ ամսագրերի առաջին, վերջին էջերի ու կազմի վրա:
52 . Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում, արտաքին գովազդային պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների եւ այլ տեխնիկական միջոցների ու տրանսպորտի վրա տեղադրված ծխախոտի գովազդի առնվազն 10 տոկոսը պետք է պարունակի ծխախոտի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն:»:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
23 հուլիսի 2002թ.
ՀՕ-394