Armenian   Russian    
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.02.2002

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետը չորրորդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման բնագավառում լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով այն չի հակասում բնագավառը կարգավորող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ դրանց հիման վրա Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ընդունած համապատասխան կարգերին:»:

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակի «10. Հեռահաղորդակցության բնագավառ» բաժնում՝

ա) 4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցում».

բ) հանել 6-րդ եւ 8-րդ ենթակետերը, եւ այդ կապակցությամբ 7-րդ ենթակետը համարել 6-րդ ենթակետ:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 մարտի 2002թ.
ՀՕ-307