Armenian   Russian    
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.05.2002

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Սույն օրենքով սահմանված լիցենզավորման, այդ թվում՝ լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձեւակերպման, գործողության կասեցման, դադարեցման եւ այլ ընթացակարգերը եւ պահանջները չեն տարածվում սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրվող լիցենզիաների վրա:»:

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետում՝

ա) «4. Արժութային կարգավորման բնագավառ» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
  4. Արժութային կարգավորման բնագավառ                
1. արտարժույթի դիլերային առքուվաճառք
ԿԲ
Բ
-
-
-
Ո
Հ
Վ
2. արտարժույթի առքուվաճառք 
ԿԲ
Բ
-
-
-
Ո
Հ
Վ
3. արտարժույթի առքուվաճառքի սակարկությունների կազմակերպում
ԿԲ
Բ
-
-
-
-
Հ
Վ

բ) «6. Բանկային եւ ֆինանսավարկային կազմակերպությունների բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-12-րդ կետերով՝
 
8. 
վարկային կազմակերպության 

գործունեություն

ԿԲ
Բ
-
-
-
Ո
Հ
Վ
9.
դրամական (փողային) փոխանցումների իրականացում
ԿԲ
Բ
-
-
-
Ո
Հ
Վ
10.
վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկների իրականացում
ԿԲ
Բ
-
-
-
Ո
Հ
Վ
11.
քարտային վճարումների պրոցեսինգի իրականացում
ԿԲ
Բ
-
-
-
Ո
Հ
Վ
12.
վճարային քարտերի եւ այլ փաստաթղթերի թողարկում եւ իրացում
ԿԲ
Բ
-
-
-
Ո
Հ
Վ

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից վեց ամիս հետո:

Հոդված 4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն արտարժույթի առքուվաճառքի լիցենզիա ստացած արժութային դիլեր համարվող անձանց տրված լիցենզիաները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության լիցենզիաներ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտավոր է նշված անձանց գրավոր դիմումի հիման վրա վերաձեւակերպել լիցենզիաները՝ առանց լրացուցիչ փաստաթղթեր եւ վերաձեւակերպման հետ կապված տուրքեր եւ այլ վճարներ պահանջելու:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22 հունիսի 2002թ.
ՀՕ-364