ՕՐԵՆՔԸ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հունիսի 2001 թվական, ՀՕ-193) 43-րդ հոդվածի երկրորդ մասի 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
7. | սննդամթերքի արտադրություն, այդ թվում` | ||||||||
7.1. | թորած ալկոհոլային խմիչքների արտադրություն եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն | ||||||||
7.2. | գինու, խնձորի եւ պտղահատապտղային այլ գինիների արտադրություն | ||||||||
7.3. | խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրություն | ||||||||
7.4. | այլ սննդամթերքի արտադրություն |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Սույն օրենքի 1-ին հոդվածի աղյուսակի 7.1-րդ ենթակետով սահմանված գործունեության տեսակի համար տրվող լիցենզիաների վրա չեն տարածվում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի դրույթները:
Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետին համապատասխան տրված լիցենզիաները լիցենզավորող մարմնի կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, սույն օրենքի 1-ին հոդվածում նշված գործունեության տեսակների գծով ենթակա են վերաձեւակերպման, որի համար օրենքով սահմանված պետական տուրքը չի գանձվում: Վերաձեւակերպման արդյունքում լիցենզիաների տրման համար օրենքով սահմանված պետական տուրքը ենթակա է վերահաշվարկման, իսկ առաջացած վճարման ենթակա տարբերությունը՝ լրացուցիչ գանձման:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-439