Armenian   Russian    
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2002

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հունիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 10-րդ բաժնի («Հեռահաղորդակցության բնագավառ») 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
3. տվյալների փոխանցման ծառայությունների մատուցում
ԿՄ
Պ
Ա
-
-
-
-
-

2) 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետում՝

ա) 7.1-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
7.1. թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող, մինչեւ 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների) եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն 
ԿՄ
Պ
-
-
-
-
-
-

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 7.11 –րդ ենթակետ՝
 
7.11 . «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող, մինչեւ 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն 
ԿՄ
Պ
-
-
-
-
-
-

Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետում նշված գործունեության տեսակների համար տրվող լիցենզիաների վրա չեն տարածվում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի դրույթները:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-488