ՕՐԵՆՔԸ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 26.12.2002
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 14-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «մարմինները» բառից հետո, 2-րդ մասը «կարգին համապատասխան» բառերից հետո եւ 3-րդ մասի առաջին պարբերությունը «առաջ» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:
Հոդված 2.
Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում բերված աղյուսակի 6-րդ բաժնի 7-րդ կետը՝ «7. աուդիտորական ծառայությունների իրականացում», տեղափոխել 18-րդ բաժին՝ որպես 8-րդ կետ, հետեւյալ տեսքով՝
աուդիտորական ծառայությունների իրականացում |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31 հունվարի 2003թ.
ՀՕ-513