Գործում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը
ՕՐԵՆՔԸ
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 00.00.0000
Հոդված 1.
Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է արդյունաբերության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության եւ տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի եւ հայտնագործությունների համար:
Հոդված 2. Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվում են տնտեսության եւ բնագիտության ոլորտների գիտնականները, ճարտարագետները, գյուտարարները:
Հոդված 3. Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների եւ գերատսչությունների կողմից:
Հոդված 4. Անանիա Շիրակացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ Մխիթար Հերացու մեդալից հետո:
Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երեւան
26 հուլիսի 1993թ.
Հ. Ն.-0886-1-ՀՕ-69
25.10.2000 | «Անանիա Շիրակացու մեդալի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |