ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԱՌԱՆՁԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 10.10.1995
Երեւանի տարավերանորոգման ֆաբրիկայի,
,,Գյուղտնտշինմոնտաժ,, պետական ձեռնարկության, ,,Հայգյուղջրատարշին,, ձեռնարկության, Նուբարաշենի կոշիկի ֆաբրիկայի, Երեւանի կոշիկի ,,Մասիս,, արդյունաբերաառեւտրական միավորման, Թալինի տրիկոտաժի ֆաբրիկայի, Գյումրիի շարժական մեքենայացված շարասյան, Ս. Լուկաշինի անվան Գյումրիի մանվածքային ֆաբրիկայի, Ապարանի կարի ֆաբրիկայի, Արթիկի կարի ֆաբրիկայի, ,,Գարուն,, կարի արտադրական միավորման, Նուբարաշենի արտադրական միավորման, շինմոնտաժային եւ նորոգման արտադրական շինարարական պետական ձեռնարկության եւ Վանաձորի ,,Կանակա,, արտադրական շինարարական պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման ժամկետը երկարացնել մինչեւ 1995 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 հոկտեմբերի 1995 թ.
ն-029-I . - ՀՕ-6