Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՄԵՆՄՈՏՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.02.1998

Հոդված 1. «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերությունն ազատվում է հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու համար ավելացված արժեքի հարկի գծով սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հաշվարկված եւ չվճարված տույժերից։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
 

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնակատար
Հայաստանի Հանրապետության վարչապետ՝  Ռ. Քոչարյան

4 մարտի 1998 թ.
ՀՕ-200