Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.10.2002

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82) 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «զ» եւ «է» կետերով.

«զ) դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարկադիր կատարողի կողմից կամ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում կազմակերպվող հրապարակային սակարկությունների եւ դրանց արդյունքում արժեթղթերով կատարվող գործարքների վրա.

է) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում պետությանը սեփականության իրավունքով պատկանող արժեթղթերի մասնավորեցման շրջանակներում կատարվող գործարքների վրա:»:

Հոդված 2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահն իրականացված՝ պետական գույքի մասնավորեցման հետ կապված հարաբերությունների վրա:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-421