Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2002
Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82 ) 32-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Հանձնաժողովն իրավունք ունի իր որոշմամբ հաշվետու թողարկողների համար սահմանել հաշվապահական հաշվառման ստանդարտների կիրառման պարտադիր պահանջներ, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվությունների կազմման եւ ներկայացման ձեւերի եւ եղանակների լրացուցիչ պահանջներ:».

բ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Հաշվետու թողարկողը պարտավոր է կազմել եւ վարել հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթեր եւ հաշվառման գրանցամատյաններ, կատարել գույքագրումներ:»:

Հոդված 3. Օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Մասնագիտացված անձանց ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջները սահմանում է Հանձնաժողովը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ: Մասնագիտացված անձանց նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 32-րդ եւ 33-րդ հոդվածների պահանջները:»:

Հոդված 4. Օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Ինքնակարգավորվող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջները սահմանում է Հանձնաժողովը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ: Ինքնակարգավորվող կազմակերպությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 32-րդ եւ 33-րդ հոդվածների պահանջները:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 հունվարի 2003թ.
ՀՕ-508