ՕՐԵՆՔԸ
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«2. Հանձնաժողովն իր խնդիրներն իրականացնելու նպատակով իրավունք ունի սահմանել հաշվետու թողարկողների ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող լրացուցիչ պահանջներ՝ աուդիտորական գործունեության իրականացման աշխատանքներում ներգրավված մասնագետների քանակի, աուդիտորական գործունեության իրականացման աշխատանքներում ներգրավված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորում ստացած աուդիտորների քանակի եւ աուդիտորական գործունեությունից ստացված տարեկան հասույթի վերաբերյալ:»:
Հոդված 2.
Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետում «աուդիտի» բառը, ինչպես նաեւ 20-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետում, 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում, 104-րդ հոդվածի 2-րդ մասում «աուդիտորի» բառը փոխարինել «աուդիտորական» բառով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31 հունվարի 2003թ.
ՀՕ-514