Armenian   Russian    
Մաքսային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2000
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 102 հոդվածում՝

ա) մաքսատուրքի դրույքաչափերը սահմանող աղյուսակն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 04, 11, 15, 17, 18, 39 17 31 100 եւ 85 39 10 100 ծածկագրերի տողերից հետո համապատասխանաբար լրացնել հետեւյալ տողերով՝
 

«04 08 11 ձվի փոշի
0
«11 09 00 000 հացահատիկային սոսնձանյութ
0
«1515 30 100 գերչակի յուղ
0
«17 03 մաթ
0
«18 01 կակաո հատիկավոր, աղացած, չոր կամ բոված
0
«39 17 32 910 արհեստական թաղանթներ երշիկեղենի համար
0
«85 41 դիոդներ, տրանզիստորներ եւ նմանատիպ կիսահաղորդիչ սարքեր
0
0
85 42 էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ եւ միկրոհավաքածուներ
0
0».

բ) 4819 ծածկագրին վերաբերող տողի երկրորդ սյունակը լրացնել «այդ թվում՝ չծալված՝ սոսնձված կամ չսոսնձված՝ մեկից ավելի շերտեր ունեցող թերթեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից, արտաքինից հարթ երեսներով» բառերով.

գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետ՝

«4. Անկախ սույն հոդվածի 1-ին կետում սահմանված մաքսատուրքի դրույքաչափերից՝ 2203, 2204, 220410, 2205, 2206, 2207, 220820, 220830, 220840, 220850, 220860, 220870, 220890 ծածկագրերին դասվող ապրանքների համար մաքսատուրքը վճարվում է հետեւյալ յուրահատուկ դրույքաչափերով՝
 

Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 
ապրանքի համառոտ անվանումը
չ/մ
Մաքսատուրքի դրույքաչափը դրամով
Ներմուծում
Արտահանում
2203 գարեջուր
1 լիտր
50
0
2204 խաղողի գինիներ
1 լիտր
100
0
220410 փրփրուն գինիներ
1 լիտր
75
0
2205 վերմուտ եւ այլ խաղողի գինիներ՝ բուսական եւ արոմատիկ էքստրակտների հավելումներով
1 լիտր
140
0
2206 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)
1 լիտր
60
0
2207 էթիլային սպիրտ
1լ. 100% սպիրտի վերահաշվ.
70
0
2208 ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝      
220820 խաղողի գինու կամ գինենյութի թորումից ստացվող սպիրտային թրմեր (կոնյակ, արմանյակ եւ այլն)
1լ. 100% սպիրտի վերահաշվ.
1100
0
220830 վիսկի
370
0
220840 ռոմ եւ տաֆֆա
420
0
220850 ջին եւ գիհու թրմօղի
450
0
220860 օղի
240
0
220870 լիկյորներ եւ մրգօղիներ
600
0
220890 սպիրտ պարունակող այլ խմիչքներ
240
0»:

Հոդված 2. Օրենսգրքի 105 հոդվածի 1-ին կետը «որոնց» բառից առաջ լրացնել «որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սույն օրենսգրքով սահմանված չէ 0 տոկոս եւ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 դեկտեմբերի 2000թ.
ՀՕ-127