ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Ֆինանսական վարձակալության տրման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծված 84-ից 89-ը ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է թույլատրվել՝ հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան եւս չորս տարի ժամկետով: Մեկ տարուց ավելի ժամկետով «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ապրանքների բացթողման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 հունիսի 2002թ.
ՀՕ-352