Armenian   Russian    
Մաքսային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2002

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (9 օգոստոսի 2000 թվականի, ՀՕ- 83) 105-րդ հոդվածի 1-ին կետում «500 ԱՄՆ դոլարին» բառերը փոխարինել «300 ԱՄՆ դոլարին» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 107-րդ հոդվածում՝

ա) վերնագրում եւ 1-ին կետում «Օտարերկրյա» բառը փոխարինել «Ֆիզիկական անձանց եւ օտարերկրյա» բառերով».

բ) 1-ին կետի «ա» ենթակետը «ներկայացնել» բառից առաջ լրացնել «օտարերկրյա անձանց համար՝ » բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-481